Մինասյանը ներկա կգտնվի Ռուսաստան-Բելգիա հանդիպմանը
Մինասյանը ներկա կգտնվի Ռուսաստան-Բելգիա հանդիպմանը Նոյեմբերի 17-ին Ռուսաստանի հավաքականը Վորոնեժում ընկերական հանդիպում է անցկացնելու Բելգիայի ընտրանու հետ։ Ռուսաստանը Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցն է «Եվրո-2012»-ի ընտրական փուլում։
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ArmSport.am-ին հայտնեց, որ ներկա է գտնվելու է Ռուսաստան-Բելգիա հանդիպմանը։ Խաղին ներկա կլինի նաև ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանը։
Ի դեպ, Վորոնեժում խաղի նկատմամբ հետաքրքրությունը բավական մեծ է, և ենթադրվում է, որ ազատ նստատեղեր չեն լինելու։ Հանդիպման տոմսերն արժեն 800-ից 7000 ռուբլի (9000-ից 86000 հազար դրամ)։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը 2011թ. մարտին Երևանում հյուրընկալելու է Ռուսաստանին, իսկ հունիսին հանդես է գալու մրցակցի հարկի տակ։ Armsport.am www.footballist.ucoz.com, ADMINISTRATOR