Լիեժում կայացած խաղից հետո Ժոզե Մոուրինյոն պատասխանեց լրագրողների հարցերին ու ասաց, որ գոհ է Օզիլի ձեռքբերմամբ:
«Ես շատ գոհ եմ Օզիլի ձեռքբերմամբ: Բացի այն, որ մարզիչը մտածում է, որ թիմին ինչ որ բան դեռ պետք է, ակումբը նույնպես աշխատում է շատ քրտնաջան ու փորձում է ունենալ լավագույն կազմը մրցաշրջանից առաջ: Ակումբը շատ գումարներ է ներդրել լավագույն մարզչական, սպորտային, ղեկավարման ու ֆինանսական դեպարտամենտի կազմ ունենալու համար»:
«Օզիլը ավելի ստեղծագործ խաղացող է ու ավելի ազատ է խաղում, քան Լասն ու Գագոն: Նա իր խաղաոճով նման է Կանալեսին: Ես գերադասւմ եմ տակտիկական աշխատանքը ու գերմանացի խաղացողների աշխատասիրությունը մեզ կօգնի նրան ավելի լավ օգտագորել կիսապաշտպանության պաշտպանողական գործողությունների ժամանակ»:
«Ես չեմ կարող չօգտվել Օզիլի ու Կանալեսի տեղաշարժվելու մեծ ունակությունից: Հուսով եմ Կանալեսը կշարունակի ցուցադրել այն մենտալիտետը, որ մինչ այժմ տեսնում ենք: Շատերը ասում են, որ նա հրաշալի խաղացող է, ու ես նրան շատ եմ հավանում: Եթե այսպես շարունակի, ապա նա շատ խաղաժամանակ կստանա այս թիմի կազմում»:
«Վան դեր Վարտի համար այսօր շատ կարևոր էր ինչ որ բան անել, որ ապացուցեր մարզչական կազմին, որ կարող է խաղալ այս թիմում: Ռաֆան ամեն ինչ լավ արեց ու հիմա նա ունի ակումբ ու վայելում է իմ հարգանքը այն ամենի համար, ինչ նա արեց անցած տարի: Նրա ներկայությունը խնդիր չի ստեղծում, քանի որ նա և Օզիլը միևնույն ժամանակ կարող են միասին խաղալ դաշտում: Նրանք կարող են միասին փորձել գնդակներ մատակարարել հարձակվողներին»:
ՀՂՈՒՄԸ`realmadrid.am
www.footballist.ucoz.com,ADMINISTRATOR