Մադրիդյան դերբիի հաղթանակից հետո «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ծավալուն հարցազրույց է տվել, որտեղ նա բացել է թիմի հաջողության գաղտնիքը, գովել է մի քանի ֆուտբոլիստի, տեղեկացրել է, թե ինչ չի կարող պահանջել Ռոնալդուից և գնահատել է իրավիճակը, որի դեպքում իր թիմն իր առաջին պարտությունը կկրի այս մրցաշրջանում:
«Ատլետիկոն այն թիմն է, որը մեզ համար ամենաշատ խնդիրներն է առաջացրել «Սանտյագո Բեռնաբեուում»: Մենք սեփական հարկի տակ արդեն խաղացել ենք լավ մրցակիցների հետ, ինչպես օրինակ «Միլանը», սակայն երբ դու հանդիպում ես Ռեյեի, Սիմաուի, Ագուերոյի և Ֆորլանի հետ, քեզ դիմադրում է լիգայի լավագույն քառյակներից մեկը: Այս չորս ֆուտբոլիստները շատ ստեղծագործական են և արագորեն խաղարկում են գնդակն իրար հետ: Նրանց մարզիչն էլ է շատ լավը: Որպեսզի ձեռք բերես 3 կարևոր միավորը, քանի որ «Ատլետիկոն» կարող է հաղթել, պետք է ամբողջ թիմով խաղաս»:
«2:0 հաշիվն իդեալական է, և ինձ դուր է գալիս այդպես հաղթելը: Ես բավարարված եմ»:
«Ինչ վերաբերում է Քրիշտիանու Ռոնալդուին, կարող եմ ասել, որ նա թիմային խաղացող է: Ես չեմ կարող հավերժ նրանից գոլեր պահանջել, չեմ կարող պահանջել նրանից, որ գնդակը խլի դաշտի կենտրոնից, այն հասցնի դարպասի մոտ և գոլ խփի: Բայց նա խաղացող է, ով որոշում է խաղի ելքը: Եթե նա լրջորեն աշխատում է, ինչպես սովորաբար, ապա չի կարելի նրանից ավելին պահանջել: Ես ավելի քան բավարարված եմ նրա աշխատանքով: Եւ ես հպարտ եմ, որ մարզում եմ նման ֆուտբոլիստի»:
«Ինչ վերաբերում է հաջորդ խաղերին, ապա «Խիխոնեի» կամ «Մուրսիայի» հետ խաղերում լիովին հնարավոր է, որ միավորներ կորցնենք: Երբեք չես գուշակի, թե ինչ կտա հաջորդ օրը: Մեկ կամ մի քանի անգամ անընդմեջ այդպիսի բան հավանաբար կպատահի, բայց դրա համար մրցակցին անհրաժեշտ է ցուցադրել աչքի ընկնող խաղ: Որպեսզի մեզ հաղթի, նա պետք է լինի հմուտ, ամբիցիոզ և մի քիչ հաջողակ: Բայց երբ այդ պահը վրա հասնի, ես չեմ պատրաստվում մրցակցին երեք միավորը նվերի փաթեթավորմամբ տալ»,-ասել է պորտուգալացի մասնագետը:
Armsport.am
www.footballist.ucoz.com, ADMINISTRATOR