Մոուրինյո. Սադրիչ չեմ, բայց հիմար էլ չեմ "Ռեալի” գլխավոր մարզիչը հարցազրույց է տվել, որում խոսել է իր և "Բարսելոնայի” մասին: Ներկայացնում ենք այդ հարցազրույցի կրճատ տարբերակը.
-Ո՞ր ժամին է Մոուրինյոն տուն վերադառնում "Սանտյագո Բերնաբեուից”:
-Գոյություն ունի մի արձանագրություն, որում հստակ նշված է, թե ով ինչ պետք է անի աշխատանքից հետո: Բայց սովորաբար տուն վերադառնալիս ես հասցնում եմ խոսել որդուս հետ:
-Իսկ ինչի ՞ մասին եք վերջին անգամ խոսել նրա հետ:
-Իմ հեռացման: Ես բացատրեցի նրան, որ մրցավարը պետք է օբյեկտիվ դատի և սուլի յուրաքանչյուր խախտման ժամանակ` անկախ այն բանից, թե ով ում դեմ է մրցում:
-Նյարդայնանու՞մ եք արդյոք Դուք կարևոր հանդիպումներից առաջ:
-Ինչպես կարելի է նյարդայնանալ, երբ իմ թիմում հանդես են գալիս այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Ալբիոլը, Արբելոան, Դիարան, Դուդեկը: Այո, նրանք ավելի քիչ են խաղում, բայց աշխատում են նույնքան, որքան և մնացածը: Ես ամուր թիկունք ունեմ: Հուսով եմ` Դել Բոսկեն ինձ լսում է:
-Որոշում է կայացվել Էլ Կլասիկոն տեղափոխել երկուշաբթի…
-Իրականում ես այնքան էլ հիմար չեմ, և վաղուց գիտեի այդ մասին: Ես նույնիսկ գիտեմ` ով և ինչու է նման որոշումներ ընդունում, թեև դուք ինքներդ էլ կարող եք գլխի ընկնել: Բայց ինձ համար միևնույնն է:
-Ինչպիսի՞ հարաբերությունների մեջ եք Դուք Գվարդիոլայի հետ:
-Ժամանակին ես աշխատում էի "Բարսելոնայում” որպես մարզչի օգնական, և Պեպի մասին ես միայն լավ հուշեր ունեմ: Եվ մեր թիմերի միջև մրցակցությունը ոչինչի չի փոխում:
-Ասում են, որ դուք մարզիչ-սադրիչ եք…
-Ես սադրիչ չեմ, կրկնում եմ, պարզապես ես հիմար չեմ և որոշ իրավիճակներում չեմ լռում: Armsport.am www.footballist.ucoz.com, ADMINISTRATOR