«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ «Արսենալի» «երիտասարդ թիմն» այս տարի էլ ոչինչ չի նվաճի:
«Տարեց տարի թվում է, որ «Արսենալի» երիտասարդությունն աճել է և կպայքարի տիտղոսի համար, սակայն դա տեղի չի ունենում: Իսկ մեկնաբանությունները նույնն են. «Այս թիմը դեռ շատ երիտասարդ է: Այ հաջորդ տարի իրենց ցույց կտա»: Ես հիշում եմ, երբ գավաթային խաղում մրցում էին «Արսենալի» հետ: Դա իսկապես «երիտասարդ թիմ էր»: Հիմա այդ տղաներն արդեն 25, 26, 27 տարեկան են: Այդ պատճառով Ֆաբրեգասը, Սոնգը, Կլիշին, Ուոլքոթն արդեն երեխաներ չեն և լիովին կարող են չեմպիոն դառնալ: Բայց կարծում եմ, որ չեմպիոնությունն այս տարի կտոնեն կամ «Չելիսին» կամ էլ մանչեսթերյան ակումբներից մեկը: WWW.FOOTBALLIST.UCOZ.COM,ADMINISTRATOR