Մադրիդի «Ռեալն» առաջիկա երկու հանդիպումները կանցկացնի առանց թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի, քանի որ վերջինս երկու խաղով որակազրկվել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից:
«Ինտերի» նախկին մարզիչը չորեքշաբթի օրը կայացած Իսպանիայի գավաթի խաղարկության «Մուրսիայի» դեմ խաղում (5:1) հեռացվել էր պահեստայինների նստարանից մրցավար Խոսե Լուիս Պարադաս Ռոմերոյի հետ վիճելու համար:
Այսպիսով, Մոուրինյոն չի կարողանա պահեստայինների նստարանից ղեկավարել «Ռեալի» գործողությունները Խիխիոնի «Սպորտինգի» դեմ այս շաբաթ կայանալիք խաղում և նոյեմբերի 23-ին «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կայանալիք Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ մրցավեճում:
The Special One-ը Լա Լիգա կվերադառնա և «Ռեալի» հետ կլինի նոյեմբերի 29-ին Բարսելոնայի «Կամպ Նոու» մարզադաշտում կայանալիք Սուպերկլասիկոյի ժամանակ:
Totalfootball.am
www.footballist.ucoz.com, ADMINISTRATOR