Ուեսլի Սնեյդերը շարունակում է պաշտպանել իր մարզչին, իսկ Մասիմո Մորատին չի մոռանում քննադատության մասին. այդպիսին են «Ինտերի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի աշխատանքի առանձնահատկությունները:
«Ես բավական հարցեր ունեմ Բենիտեսի մասին: Նրա անունը բոլոր թերթերում է փայլատակում է, և նրա հնարավոր հեռացման մասին խոսակցություններն արդեն ձանձրացրել են: Մենք պետք է կանգնեցնենք քննադատության ալիքը, քանի որ իսպանացին հրաշալի մարզիչ է»,-իր մարզչին պաշտպանել է հոլանդացի կիսապաշտպանը:
«Այն թիմը, որը հաղթեց Չեմպիոնների լիգան, 22 առյուծներից էր բաղկացած: Նույնը կարող եմ ասել նաև ներկայիս «Ինտերի» մասին, այնպես որ մենք Ռաֆայի մենք շատ բանի կարող ենք հասնել և Իտալիայում, և Չեմպիոնների լիգայում: Շուտով մենք կմեկնենք աշխարհի ակումբային առաջնություն: Ինչ վերաբերում է «Ոսկե գնդակին», դա բոնուս է, սակայն դրանից ես չէի հրաժարվի»,-իր գնահատականն է տվել Սնեյդերը «Ինտերի» շուրջ տեղի ունեցող համարյա բոլոր իրադարձությունների վերաբերյալ:
«Ինտերի» նախագահ Մասիմո Մորատին իր մտքերն այդքան էլ դրական չի արտահայտում.«Մինչև հիմա ես մտածում եմ, որ միլանյան դերբին մեզ համար այնքան էլ լավ չստացավ: Երկար ժամանակ մենք մեկ խաղացողի առավելություն ունեինք, սակայն դրանից մենք օգուտ չկարողացանք քաղել»:
«Իրավիճակն իհարկե ամենասարսափելին չէ, սակայն հուսադրող էլ չէ: Թիմն այնպիսին է, ինչպիսին երեք ամիս առաջ: Բոլորը պետք է շարունակեն աշխատել, այդ թվում և մարզիչը»,-նշում է Մորատին: Միայն թե ասել, որ թիմն առանց հաջողության գլխավոր հեղինակի և ինչ-որ չափով նաև դրդապատճառների մնացել է նույնը, մի քիչ չափազանցված է»:
«Բենիտեսը փորձ ունի և նա կարող է հասնել հաջողության: Նա պետք է հասնի դրան, չնայած որ, դա անել ներկայիս կոլեկտիվով, որն իր բոլոր հնարավորություները չի ցուցադրում, շատ դժվար է»,-ավելացնում է «Ինտերի» ղեկավարը:
«Մրցաշրջանի սկզբում շատերն էին ասում, որ կազմում չափազանց շատ ֆուտբոլիստներ կան: Վնասվածքների շարքից հետո ես այդպես չեմ մտածում: Ինչ վերաբերում է ամրապնդմանը, ես հունվարին պատրաստ եմ նոր գնումներ կատարել, եթե դա անհրաժեշտ լինի»,-եզրափակել է Մորատին:
Armsport.am
www.footballist.ucoz.com, ADMINISTRATOR