«Ռեալի», «Մոնակոյի» և «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ֆեռնանդո Մորիենտեսն ավարտել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան և մոտ ժամանակներս կդառնա իսպանական «Տելեսինկո» հեռուստաալիքի փորձագետ, տեղեկացնում Marca-ն:
«17 տարի մեծ ֆուտբոլում անցկացնելուց հետո ես ցանկանում եմ ավելի շատ ուշադրություն դարձնել ընտանիքիս և այս առումով հեռուսատեսությունում աշխատելն ավելի նախընտրելի տարբերակ է»,- ասել է Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը:
Ֆուտբոլիստն մերժել է Մեքսիկայից, Քաթարից և Դուբայից ստացված մի շարք առաջարկներ, իսկ բոլորովին վերջերս ոչ է ասել Լիսաբոնի «Սպորտինգին»: Հեռուաստատեսությունում Մորյենտեսը կմեկնաբանի Եվրոպա լիգայի, ինչպես նաև Եվրո-2012-ի ընտրական փուլի հանդիպումները:
Հիշեցնենք, որ 34-ամյա Մորիենտեսը Մադրիդի «Ռեալի» կազմում երեք անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող (1998, 2000, 2002) և երկու անգամ Իսպանիայի չեմպիոն (2001, 2003): Հավաքականի կազմում նա դարձել 27 գոլի հեղինակ:
totalfootball.am
WWW.FOOTBALLIST.UCOZ.COM,ADMINISTRATOR©