Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հայտնվել է իսպանական «Մարկա» թերթի թղթակցի ուշադրության կենտրոնում: Իսպանայի խոշորագույն թերթի ներկայացուցիչը tipsbladet.dk-ի թղթակցին պատմել է, որ ժամանել է Օդենսե քաղաք, որպեսզի տեսնի Մովսիսյանի խաղը Դանիայի առաջնությունում և նրան ներկայացնի իսպանացի ընթերցողներին: «Նա շատ հետաքրքիր և բարձրակարգ ֆուտբոլիստ է: Համոզված եմ, որ նա կարող է խաղալ իսպանական ակումբներից մեկում»,- ասել է լրագրող Դավիդ Ռուիզը:
Նա տեղեկացրել է, որ Մովսիսյանի խաղին հետևել է դեռևս ԱՄՆ-ում ելույթ ունենալու ժամանակ: «Ես սկսեցի հետևել նրա խաղին, երբ ԱՄՆ-ում տեսա նրա խաղը: Իսպանիայում Մովսիսյանը հայնտի չէ, քանի որ ոչ-ոք չի հետևում Դանիայի առաջնությանը»,- ասել է լրագրողը:
Հիշեցենք, որ Մովսիսյանը վնասվածքի պատճառով չի մասնակցել «Օդենսեի» դեմ այդ հանդիպմանը:
Totalfootball.am
www.footballist.ucoz.com, ADMINISTRATOR