"Չելսին” մոտ է բրազիլացի տաղանդավոր հարձակվող Նեյմարին ձեռք բերելուն 20-25 մլն ֆունտի դիմաց:
Պրեմիեր լիգայի չեմպիոնների ղեկավար Մայքլ Էմենալոն եղել է Նյու-Ջերսիում, որտեղ հետևել է 18-ամյա ֆուտբոլիստի խաղին ԱՄՆ-ի հետ հանդիպման ժամանակ:
Լուրեր էին պտտվում, համաձայն որոնց` Նեյմարը տեղափոխվում է "Վեսթ Հեմ”, սակայն ակումբը հրաժարվել է պայքարել նրա համար "Չելսիի” հետաքրքրվածության պատճառով:
Կիսապաշտպանը արդեն քննարկել է համաձայնագրի պայմանները և բուժհետազոտություն անցել: Հինգշաբթի նա կժամանի Լոնդոն բոլոր փաստաթղթային հարցերը լուծելու համար:
Եթե "Չելսին” ձեռք բերի Նեյմարին, դա շատ լուրջ հայտ կլինի Աբրամովիչի կողմից, քանի որ ակումբը նախկինի պես շարունակում է ձեռք բերել երիտասարդ և տաղանդավոր ֆուտբոլիստների:
Մասնավորապես, աշխարհի առաջնության ժամանակ Աբրամովիչը ակնարկել էր, որ ուզում է ձեռք բերել Ֆերնանդո Տորեսին և ոգևորված է իսպանացի հարձակվողի շրջապատում հնչող արտահայտություններով այն մասին, որ նա կարող է տեղափոխվել այլ ակումբ: Սակայն "Լիվերպուլի” մարզչի գալստից հետո պարզ դարձավ, որ Տորեսը չի լքի ակումբը:
"Չելսին” հետաքրքրված է նաև Բրեմենի "Վերդերի” կիսապաշտպան Մեսուտ Օզիլի ծառայություններով, ինչպես և "Մանչեսթեր Յունայթեդը”, սակայն այդ տրանսֆերն այս պահին նպատակահարմար չէ: