ՕԶԻԼ.«ՀԻԱՍԹԱՓՎԱԾ ԵՄ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՎԵԼԱՁԵՎԻՑ»video
Մեսութ Օզիլը մտածում է միայն «Ռեալի» մասին: Գերմանիայի գավաթի խաղից հետո, որում «Վերդերը» մրցեց «Ռոտ Վեիս Ալհենի» հետ , Օզիլը հայտարարել է, որ հիասթափված է ղեկավարության որոշումից, որը նրան թույլ չտվեց տեղափոխվել «Սանտիագո Բեռնաբեու»:
Օզիլը նշել է, որ իր երազանքն է տեղափոխվել «Բեռնաբեու», բայց իր ակումբը նրան թույլ չի տվել անել դա: Կլաուս Ալոֆսը` գերմանական թիմի ղեկավարը, հայտարարել էր, որ «Ռեալի» առաջարկը չի բավարարում իրենց: Այս առիթով Օզիլը ասել է.«Ես շատ տխուր եմ, ինչի մասին ասել եմ Ալոֆսին»:
Օզիլը ասել է, որ անհամբերությամբ սպասում է այդ տեղափոխությանը.«Ես ուզում եմ կատարել երազանքս: Խաղալ Եվրոպայի ամենաուժեղ ակումբներից մեկում ցանկացած խաղացողի երազանքն է»: Բայց Բրեմենում այլ կարծիքի են ու չեն ուզում իրենց առաջատարին զիջել այսքան հեշտությամբ ու ուզում են ամեն կերպ պահել նրան: Բայց խաղացողը հույս ունի, որ ամեն ինչ կկարգավորվի մոտակա օրերին.«Ես հույս ունեմ հաջող ավարտել բանակցությունները»,- ասել է նա:
Հնարավոր է, որ գործարքը կայանա մինչև չորեքշաբթի, քանի որ այդ օրը Օզիլը մասնակցելու է ՉԼ-ի փլեյ-օֆֆ փուլին «Սամպդորիայի» դեմ խաղում, ինչը նրան կզրկի հետագայում այլ թիմի կազմում մասնակցել միջազգային ակումբային խաղերի: