Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Պելեն վստահություն է հայտնել նրանում, որ այս տարիների բրազիլական ֆուտբոլի ամենատաղանդավոր երիտասարդներից մեկը՝ Նեյմարը, դեռևս պատրաստ չէ Անգլիայում ելույթ ունենալուն: Հիշեցննեք, որ այս ամռանը «Սանթոսի» ֆուտբոլիստի ելույթներին առանձնահատուկ ուշադրությամբ հետևում էր Լոնդոնի «Չելսին»: «Նա պատրաստ չէ խաղալ Անգլիայում,- հայտարարել է Պելեն: – Նրա համար հեշտ չի լինի Պրեմիեր լիգայի ոճին հարմարվելը և իմ կարծիքով նրա համար լավագույն որոշումը կլինի դեռևս Բրազիլիայում խաղալը»: հղումը`totalfootball.am www.footballist.ucoz.com,ADMINISTRATOR