Իտալիայի Սուպերգավաթի համար «Ինտերի» հետ հանդիպմանը «Ռոմայի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին մտադրված չէ թիմի հարձակվող Ադրիանոյին հիմնական կազմում դուրս բերել:
Բանն այն է, որ մարզումների ժամանակ Ռանիերիին չի բավարարել բրազիլիացի ֆուտբոլիստի մարզավիճակը, հաղորդում է La Gazzetta dello Sport պարբերականը:
28–ամյա ֆուտբոլիստը ակումբ է եկել ավելորդ քաշով: Չնայած ակումբի բոլոր ջանքերին` Ադրիանոն ընդամենը 1 կգ քաշ է գցել: Երեկ մարզման ժամանակ Ռանիերին չի կարողացել զսպել զայթույթը և բղավել է. «Ուշքի արի. ավելի աշխույժ. կենտրոնացիր. Երևում է դու գնդակի հետ վարվել չգիտես:
Իտալիայի Սուպերգավաթի համար «Ինտերի» դեմ խաղում Ռանիերին նախատեսում է Ֆրանչեսկո Տոտիի հետ հարձակման գծում ընդգրկել Միրկո Վուչինիչին կամ Ժերեմի Մենեզին: www.footballist.ucoz.com,ADMINISTRATOR