Ժոզե Մոուրինյոն հայտնել է այն 22 խաղացողների անունները, ովքեր կմեկնեն Մյունխեն, որ մասնակցեն Ֆրանց Բեկենբաուերի պատվին անցկացվող խաղին: Հայտացուցակում են հայտնվել նաև Կառվալյուն, Ալբիոլը ու Խեդիրան: Դարպասապահներ: Կասիլյաս, Ադան Պաշտպաններ: Կառվալյու, Ռամոս, Դրենտե, Մարսելո, Ալբիոլ, Գարայ Կիսապաշտպաններ: Խեդիրա, Լաս, Գրաներո, Խաբի Ալոնսո, Կանալես, Պեդրո Լեոն, Վան դեր Վարտ, Խուանֆրան, Ալեքս Ֆերնանդես Հարձակվողներ: Ռոնալդու, Իգուաին, Բենզեմա, Դի Մարիա, Մորատա Վաղը կկայանա մեկ մարզում նախքան Մյունխեն մեկնելը: |