«Ռեալը» կտրուկ անհամաձայնություն է հայտնել սպորտում բռնության իսպանական հանձնաժողովի հետ, որը ֆուտբոլի կարգապահական օրգաններին խորհուրդ է տվել պատժել մադրիդցիների մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:
Պորտուգալացին և Խիխիոնի «Սպորտինգի» գլխավոր մարզիչ Մանոլո Պրեսիադոն, որի նկատմամբ նույնպես առաջարկվել է միջոցներ կիրառել, բոլորի առջև սկսել են միմյանց վիրավորել: Պրեսիադոն հանդիպումից առաջ իրեն թույլ է տվել անհարգալից արտահայտություններ անել Մուորինյոյի հասցեին, իսկ Մոուրինյոն իր հերթին նույն կերպ է պատասխանել նրան:
Այնուամենայնիվ «Արքայական ակումբում» կարծում են, որ Մոուրինյոն ոչ միայն սադրանքի է ենթարկվել մրցակցի կողմից, այլ նաև չի խախտել կարգապահական կանոնակարգը, քանի որ նրա բոլոր հայտարարությունները պաշտպանում էին ֆուտբոլի կարգապահական կողմը: