«Մանչեսթեր Սիթիի» հարձակվողը մերժել է «Ֆեներբախչեի» առաջարկը և հույս ունի մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը (օգոստոսի 31-ը) տեղափախվել իտալական կամ իսպանական ակումբ: Հիշեցնենք, որ «Սանթոսում» վարձավճարով հանդես եկած Ռոբինյոն դուրս է մնում «քաղաքացիների» կազմից և ոչ մի խաղի չի մասնակցել: «Ես հարգում եմ թուրքական ֆուտբոլը, սակայն դեռևս մտադիր չեմ այնտեղ խաղալ,- ասել է Ռոբինյոն: – Միակ ակումբը, որն ինձ պաշտոնական առաջարկ է արել «Ֆեներբախչեն» է, սակայն այնտեղ ես չեմ տեղափոխվի: Ես բանակցություններ եմ վարում այլ ակումբների հետ, սակայն ոչինչ չեմ կարող ասել, սակայն հաստատ կարող եմ նշել, որ կխաղամ Իտալիայում կամ Իսպանիայում»: WWW.FOOTBALLIST.UCOZ.COM,ADMINISTRATOR