«Ռեալի» կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուն խոստովանել է, որ 7 համարը, որի տակ նա խաղալու է առաջիկա մրցաշրջանում, մեծ նշանակություն ունի իր համար:
«Ես ուրախ եմ, որ ինձ վստահվեց խաղալ 7 համարի տակ առաջիկա մրցաշրջանում: Ես ուզում այս համարը կրած նախորդ խաղացողների պես պատվով անեմ դա»,- մեջբերում է Sports.ru-ն Ռոնալդուի խոսքերը հղում կատարելով խաղացողի Twitter-ին: