Նրանց կտրվի հանգստյան օրեր և այդ իսկ պատճառով այս խաղացողները չեն մասնակցի«Հերկուլեսի» դեմ խաղին:
Մադրիդի «Ռեալը» պետք է անցկացնի իր նախամրցաշրջանային վերջին ընկերակակն հանդիպումը, որում կիրակի օրը կմրցի «Հերկուլեսի» հետ: Ընդամենը 10 օր է մնացել Լա Լիգայի մեկնարկին և մարզիչ Մոուրինյոն որոշել է հանգիստ տալ Կրիշտիանուին, Ռամոսին, Կասիլյասին, Իգուաինին և Խաբի Ալոնսոյին: Նրանք թիմի այն խաղացողներն են, որոնք ի տարբերություն մյուսների ունեցել են ավելի քիչ հանգստյան օրեր և վերջիվերջո նրանք են թիմի շարժիչ ուժը ու պետք է լավ մարզավիճակում լինեն պաշտոնական ծանր հանդիպումներից առաջ: Պարզ է, որ բոլոր այս հինգ խաղացողերը շատ կարևոր են թիմի համար: Առաջնությունը դեռևս չի սկսվել և ընկերական հանդիպմանը կարելի և հանգիստ տալ նրանց:
Ռամոսին հանգիստ է տրվել նրա համար քանի որ նա ստիպված փոխարինում է վնասվածք ստացած Ալբիոլին, նրա հայրենակից Կասիլյասն էլ արդեն անցկացրել է 228 րոպե ընկերական խաղերում և հոգնած է: Խաբի Ալոնսոն էլ խաղացել է 207 րոպե: Բացի այդ էլ այս երեք իսպանացիներին ծանր առաջնության մեկնարկ է սպասվում, քանի որ սեպտեմբերի երեքին և յոթին Իսպանիայի հավաքականը կմրցի համապատասխանաբար Լիխտենշտեյնի և Արգենտիանյի դեմ:
Մոտավորապես նույն իրավիճակն է Իգուաինի մոտ: Նա Մադրիդի «Ռեալի» կազմում արդեն անցկացրեց 196 րոպե ընկերական խաղերում: Ճիշտ է Կրիշտիանուն Պորտուգալիայի հավաքականում չանցկացրեց ընկերական հանդիպում, բայց «Ռեալի» կազմում խաղաց 264 րոպե և առջևում հավաքականում պետք է խաղա Կիպրոսի և Նորվեգիայի հետ:
Խուանանը ստանում է իր համար լավ հնարավորություն
Կենտրոնական պաշտպանի գոտում ֆուտբոլիստների վնասվածքները շատ խոցելի կարող է դարձնել թիմի կենտրոնը և այդ իսկ պատճառով Մոուրինյոի վերջին կենտրոնականը պետք է լինի կանտերանո Խուանանը, ով կմասնակցի «Հերկուլեսի» դեմ հանդիպմանը: Այժմ թիմ ում մարզվում է միայն մեկ կենտրոնական պաշպան` Կառվալյուն, այնպես որ Կաստիլիայի խաղացող երիտասարդ Խուանանը, ով արդեն «Ստանդարտի» դեմ հանդիպմանը ընդգրկված է եղել թիմում, կընդգրկվի նաև «Հերկուլեսի» դեմ հանդիպմանը: Կաստիլիայի երիտասարդը ունի 1.91 մ հասակ և Վալդեբեբասում մարզվում է այս ամառվանից: Եթե նա մասնակցի«Հերկուլեսի» դեմ հանդիպմանը, կլինի վեցերորդ Կանտերանոն, ով ընդգրկված կլինի թիմում: Նրանից առաջ այդ պատվին են արժանացել Խուանֆրանը, Ալեքս Ֆերնանդեսը, Տեբարը, Նաչոն, և Մորատան:
ՀՂՈՒՄԸ`realmadrid.am
www.footballist.ucoz.com,ADMINISTRATOR