Ռաուլ. Ինձ չի վախեցնում վան Նիստելռոյի հետ մրցակցությունը
"Շալկեի” հարձակվող Ռաուլը հայտարարել է, որ չի պատրաստվում մրցել "Ռեալի” նախկին հարձակվող Ռուդ վան Նիստելռոյի հետ: Ինչպես հայտարարել է իսպանացի ֆուտբոլիստը, նա դեմ չի լինի, եթե "Համբուրգում” հանդես եկող հոլանդացին խփի ավելի շատ գոլեր, քան ինքը Ռաուլը:
"Իմ կարծիքով, Ռուդը կարող է ավելի շատ գոլեր խփել, քան ես, - Ռաուլի խոսքերն է մեջբերում Marcа-ն, - բայց միայն այն դեպքում, երբ "Շալկեն” գրավի առաջին տեղը: Այդ ժամանակ ոչ մի խնդիր չի լինի”: WWW.FOOTBALLIST.UCOZ.COM,NIK