Այսօր Երևանի ժամանակով ժամը 22:00-ին Ստադ դը Սկլեսին մարզադաշտում կայացավ Մադրիդի Ռեալի և Ստանդարտի ընկերական հանդիպումը:Արքաները խաղը սկսեցին ոչ մարտական կազմով:Ստանդարտը բավականին ակտիվ սկսեց հանդիպումը, բայց առաջին խաղակեսում ավելին անել չկարողացավ:Խաղի պատկերը փոխվեց միայն 13-րդ րոպեին,երբ Վան ԴԵր Վարտը գրավեց Ստանդարտի դարպասը տուգանային հարվածից:Արաջին խաղակեսն ավարտվեց հօգուտ Ռեալի:2-րդ խաղակեսը սկսվեց մի շարք փոփոխություններով,մասնավորապես խաղադաշ դուրս եկան Քրիշտիանո Ռոնալդուն,Դի Մարիան,Սամի Հեդիրան,Սերխիո Կանալեսը և այլ:Սիրելի ֆուտբոլասերներ, եթե ավելի ուշադիր հետևեիք հանդիպման ընթացքին կարծում եմ դուք էլ կնկատեիք,որ խաղի երկրորդ կեսը անցավ Ռոնալդուի և իհարկե շատ ակտիվ Դի Մարիայի ենթակայության տակ:Խաղի վերջին րոպեներին խաղադաշտում ընթանում էր պորտուգալացու և արգենտինացու բենեֆիսը:Չնայած այդ ակտիվությանը Ռեալը բաց թողեց գնդակ շատ պատասխանատու պահին և ոչ-ոքիով գնաց տուն:Խաղն ավարտվեց 1-1 հաշվով: www.footballist.ucoz.com,NIK