Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլը երազում է խաղալ «Ռեալում», իսկ ահա նրա ակումբ` «Վերդերը», ուզում է նրան պահել մինչև պայմանագրի վերջնաժամկետը:
Օզիլը երեկ AS-ի լրագրողին խոստովանել է, որ խաղալ Եվրոպայի ամենաուժեղ ակումբներից մեկում յուրաքանչյուր խաղացողի երազանքն է, ինչի իրականացման համար նա նույնիսկ կարող է հրաժարվել մասնակցել «Սամպդորիայի» դեմ ՉԼ-ի խաղին մասնակցելուց, որը կայանալու է չորեքշաբթի օրը:
Օզիլը ավելի ուժեղ է իրեն զգում, երբ իմացել է պաշտոնական առաջարկության մասին ու հիմա ուզում է իրականացնել իր երազանքը: Նա կոնկրետ մտքեր ունի այս առումով, որի մասին ազատ արտահայտվել է.«Ինչու՞ ես չպետք է օգտվեմ այս հնարավորությունից: «Ռեալը» աշխարհի լավագույն ակումբներից մեկն է»:
Բայց Օզիլը հայտարարել է, որ դժգոհ է ակումբի վարվելաձևից.«Ինձ միայն ասել են, որ «Ռեալ»-«Բավարիա» խաղից հետո մադրիդցիները առաջարկություն են արել իմ համար, որը մերժվել է: Ես դժգոհ եմ այդ որոշումից ու ասել եմ այդ մասին Ալոֆսին»: Բայց խաղացողը ասել է, որ այն ինչը կարող է հիմա կարող է ասել, հետևյալն է.«Ես դեռ ունեմ մեկ տարի գործող պայմանագիր»:Մեսութ Օզիլ - Գոլեր, Փոխանցումներ ու գեղեցիկ դրվագներ (HD)