2010/11 մրցաշրջանում Մադրիդի Ռեալի առաջին հաղթանակն ամբողջովին պորտուգալական ստացվեց: Այն ավարտվեց Ժոզե Մոուրինյոյի ամենասիրելի 1:0 հաշվով, իսկ այդ միակ գոլը պորտուգալացի Ռոնալդուի փոխանցումով խփեց պորտուգալացի Կարվալյուն: