«ՌԵԱԼԸ» ԴԵՄ ՉԷ, ՈՐ ՄՈՈՒՐԻՆՅՈՆ ՄԱՐԶԻ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ
Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ժիլբերտու Մադիալը հաղորդել է, որ «Ռեալը» դեմ չէ նրան, որ Ժոզե Մոուրինյոն ժամանակավորապես գլխավորի Պորտուգալիայի հավաքականը:
«Ռեալում» մեր խնդրանքին ըմբռնումով մոտեցան և հավաստեցին, որ որևէ խոչընդոտ չի լինի,- Մադիալը հայտարարել է իսպանական Marca-ին տված հարցազրույցում: – Հիմա ամեն ինչ կախված է Մոուրինյոյից: Նա կասկածում է, քանի որ խորասուզված է մադրիդյան ակումբի աշխատանքներում»: