Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը բանակցություններ է վարում Մալյորկայի հետ, հաղորդում է Cadena Ser-ը:
"Բուդենկորի” 38-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է յուրաքանչյուր մրցաշրջանի համար ստանալ երկու միլիոն եվրո, այդ իսկ պատճառով հույս ունի տեղափոխվել Իսպանիա: Սակայն Մալյորկան արդեն հայտարարել է, որ չի կարող նման խոշոր գումար վճարել "Բարսելոնայի” նախկին ֆուտբոլիստին:
Հենց որ Ռիվալդոն նվազեցնի իր պահանջները, իսպանացիները նրա հետ պայմանագիր կկնքեն: