Լոնդոնի Գերագույն դատարանը «The Daily Telegraph» թերթին պարտադրել է վճարել բարոյական վնասի փոխհատուցում «Ռեալի» կիսապաշտպան Քրիշտիանու Ռոնալդուին: Գումարը, որը պորտուգալացին կստանա, դեռ չի հրապարակվում:
2008թ-ի հուլիսին թերթը գրել էր, որ ոտնաթաթի վնասվածքից բուժվող Ռոնալդուն Լոս-Անջելոսի ակումբներից մեկն է գնացել և թողնելով հենակները' սկսել է չորս մոդելի հետ պարել և 10.000 ֆունտով պատվիրել է շամպայն:
«The Daily Telegraph» թերթը խոստովանել է, որ հրապարակումը չի համապատասխանում իրականությանը և ներողություն է խնդրել Ռոնալդուից: Այս մասին հաղորդում է «ВВС»-ն:
Արդեն 2008թ-ին ֆուտբոլիստը 8 հազար ֆունտ է ստացել «The Sun» թերթից, որը գրել էր, թե Ռոնալդուն օգտվում է բջջային հեռախոսից մարզումների ժամանակ: Այդ ժամանակ ստացված փոխհատուցումը նա նվիրել էր իր հայրենի' Մադեյրա կղզուն:
Armsport.am
www.footballist.ucoz.com, ADMINISTRATOR