ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈԼԻ 10 ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ – ՎԻԴԵՈ ՖԻՖԱ-ն հրապարակել է Պուշկաշի անվան մրցանակի տասը հավակնորդների ցուցակը: Այդ մրցանակը տրվում է տարվա ամենագեղեցիկ գոլի հեղինակին: Հաշվարկվել են միայն 2010թ. հունվարի մեկից մինչև հոկտեմբերի 15-ը խփված գոլերը:
2009թ. այս մրցանակը տրվել էր «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Կրիշտիանո Ռոնալդուին՝ «Պորտուի» դարպասը խփած գոլի համար:
Այս տարվա թեկնածուներն են.
1. Համիթ Ալթինթոփ (Թուրքիա – Ղազախստան)
2. Մեթյու Բարրոուզ (Գլենթորան – Պորտդաուն)
3. Լինուս Հալլենիուս (Համարբյու – Սարիանսկա)
4. Լիոնել Մեսսի (Բարսելոնա – Վալենսիա)
5. Սամրի Նասրի (Արսենալ – Պորտու)
6. Նեյմար (Սանթոս – Սանտե Անդրե)
7. Արյեն Ռոբբեն (Բավարիա – Շալկե)
8. Սֆիվե Շաբալալա (ՀԱՀ – Մեքսիկա)
9. Ջիովաննի վան Բրոնքհորսթ (Հոլանդիա – Ուրուգվայ)
10. Կումի Յոկոյամա (Ճապոնիա – ԿԺԴՀ, կանանց մինչև 17 տարեկանների առաջնություն):