«Հերկուլեսի» հարձակվող Դավիդ Տրեզեգեն հայտարարել է, որ պատրաստ է միանգամից միանալ Ֆրանսիայի հավաքականին, եթե հրավեր ստանա թիմի գլխավոր մարզիչ Լորան Բլանի կողմից: 32-ամյա հարձակվողը ենթադրել է, որ տարիքը խոչընդոտ չի հանդիսանա հավաքական հրավիրվելու հարցում:
«Շատ բան է փոխել այն, որ Դոմենեկն այլևս չի համարվում հավաքականի մարզիչը: Բլանն ինձ շատ լավ գիտի և՛ որպես մարդու, և’ որպես ֆուտբոլիստի: Եթե ես իրեն պետք լինեմ ազգային հավաքականում, ապա միանգամից կմիանամ թիմին: Կարծում եմ, որ իմ տարիքը խնդիր չէ և հավաքականում խաղալու հնարավորություն բոլորն էլ ունեն: Օրինակ, Լուի Սաան 32 տարեկան է, բայց միևնույնն է հրավիրվում է հավաքական»,- ասել է Տրեզեգեն:
Բացի այդ «Յուվենտուսի» նախկին հարձակվողը հայտնել է, որ այս մինչմրցաշրջանում իր նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել «Լացիոն» և «Լիվերպուլը»: Տրեզեգեի խոսքերով, կարիերան շարունակելու ընտրության վրա իր ազդեցությունն է ունեցել իր կինը:
«Հերկուլեսից» բացի իմ նկատմամբ հետաքրքրություն էին ցուցաբերում «Լացիոն» և «Լիվերպուլը»: Սակայն Թուրինում տասը տարի անցկացնելուց հետո ինձ ծով և արև էր պետք: Այն, որ կինս ծագումով Ալեկանտեից է, մեծ ազդեցություն ունեցավ իսպանական ծովափնյա այս քաղաք տեղեփոխվելու որոշման վրա»,- ասել է ֆրանսիացին:
totalfootball.am,www.footballist.ucoz.com, ADMINISTRATOR