Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Երևանի ժամանակով 21:00-ին, տեղի կունենան Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության ընտրական փուլի վերջին տուրի հանդիպումները:
Երրորդ տուրում Հայաստանի հավաքականն ուժերը կչափի դաշտի տերերի՝ Իսլանդիայի հավաքականի ֆուտբոլիստների հետ: Խմբի մյուս խաղում կհանդիպեն Թուրքիան և Չեխիան: Հիշեցնենք, որ երկրորդ տեղ զբաղեցնելու համար Հայաստանի հավաքականը պետք է հաղթանակ տանի իսլանդացիների նկատմամբ, իսկ Չեխիայի ընտրանին պետք է պարտության մատնի թուրքերին: Միջազգային բուքմեյքերական գրասենյակները բարձր չեն գնահատում դեպքերի նման զարգացման հնարավորությունը: Այդ խաղերի համար սահմանված են հետևյալ գործակիցները:
Հայաստան – Իսլանդիա 1 – 5.99, x – 4.04, 2 – 1.53
Թուրքիա – Չեխիա 1 – 2.5, x – 3.4, 3 – 2.95
Ստացվում է, որ Հայաստանի երկրորդ տեղ զբաղեցնելու գործակիցը 17.7 է (5.99 x 2.95):
Խմբի մրցաշարային աղյուսակն այս պահին հետևյալ տեսքն ունի:
7-րդ խումբ
Totalfootball.am
www.footballist.ucoz.com, ADMINISTRATOR