Վան Դեր Վարտը, Գագոն, Դիարան և Լասը հանվել են տրանսֆերի: Ֆրանսիացու ունիվերսալությունը նրա ամենաուժեղ զենքն է ու դժվար թե նրան գնել ցանկացողներ չլինեն:
«Ռեալի» գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն հստակ ցույց է տվել, որ այժմ ժամանակն է թիմից մի քանի ֆուտբոլիստի վաճառելու: «Այժմ թիմում կան 26 խաղացողներ, ուստի հարկավոր է մաքրել թիմը ավելորդ խաղացողներից և դա տեղի կունենա մոտ օրերս»:
Վալդանոն նշում է, որ ֆուտբոլիստների ներուժը անտեսում է և հաշվի է առնում այն փաստը, որ յուրաքանչյուր խաղում էլ նկատվում է ֆուտբոլիստների մեծ ավելցուկ: «Իսպանացի խաղացողները անձեռնմխելի են: Ֆուտբոլիստներ վաճառելուց ձեռք չենք տա իսպանացիներին»:
Վալդանոն հստակ նշեց չորս խաղացողների անունները որոնք են. Վան Դեր Վարտը, Դիարան, Գագոն և Լասը: Ակումբը շատ գոհ է Հոլանդացի կիսապաշտպանի անցյալ տարվա աշխատանքից, սակայն ոչ մի դեպքում չի ուզում կանգնացնել երիտասարդ տաղանդավոր Կանալյեսը ճանապարհը: Մալիի հավաքականի խաղացող Դիարան դեռևս մեկ տարվա պայմանագիր ունի «Ռեալի» հետ և ակումբը պատրաստ չէ հինգ մլն եվրո ծախսել նրա համար: Ինչ վերաբերվում է ֆրանսիացի Լասին, ապա Մադրիդը անհամբերությամբ է սպասում, թե երբ նրա հանդեպ հետաքրքրություն կցուցաբերեն և «Ռեալը» պատրաստ է նրան բաց թողնել սկսած 15 մլն եվրոյից: Մոուրինյոն չի կասկածում նրա ունիվերսալության վրա և համոզված է որ նրան գնելու ցանկացողներ շատ կլինեն: Եվ վերջում արգենտինացի Գագոն ունի Ալոնսոյի և Խեդիրայի պես մրցակիցներ, որոնց հետ դժվար թե կարողանա մրցակցել և եթե մնա կլինի երկրորդական հենակետային խաղացող:
հղումը`realmadrid.am
www.footballist.ucoz.com,ADMINISTRATOR