Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Անտոնիո Վալենսիան, որը վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի շոտլանդական «Ռեյնջերսի» դեմ խաղում, խաղադաշտ կվերադառնա միայն փետրվարի վերջին, հայտարարել է գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը: «Երբեք չի կարելի հարյուր տոկոսով վստահ լինել ֆուտբոլիստի վերականգնման ժամկետի հարցում, սակայն այս վնասվածքը ծանր է: Չնայած՝ այնքան սարսափելի չէ, որքան ի սկզբանե ենթադրվում էր,- ասել է մարզիչը – Նա ուժեղ տղա է և միշտ դրական է տրամադրված»: totalfootball.am www.footballist.ucoz.com, ADMINISTRATOR