ՎԱՆ ԴԵՐ ՎԱԱՐՏ. «ՌԵԱԼԻՑ ՀԵՏՈ ԿԱ ՄԻԱՅՆ «ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴԸ»
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտը հայտարարել է, որ կցանկանար տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Բացի այդ հոլանդացի կիսպաշտպանն ասել է, որ իրեն չի տեսնում մեկ այլ իսպանական ակումբում:
«Ես երբեք չեմ կարողանա խաղալ մեկ այլ իսպանական ակումբում: «Ռեալից» հետո կա միայն «Մանչեսթեր Յունայթեդը»: Եթե «Մանչեսթերն» ինձ պայմանագիր առաջարկի, ես առանց մտածելու կընդունեի այն: Ալեքս Ֆերգյուսոնը մեծ մարզիչ է: Ես երբեք այդ թիմի միանալու մտքեր չեմ ունեցել: «Մանչեսթերը» հաջողակ թիմ է և դա գլխավոր գործոնն է ինձ համար: Եթե Ժոզե Մոուրինյոն հասկացնի, որ ես չեմ մտնում իր պլանների մեջ, ես կցանկանայի տեղափոխվել Անգլիա»,- Վան դեր Վարտի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը: ՀՂՈՒՄԸ`realmadrid.am www.footballist.ucoz.com,ADMINISTRATOR