«Ոչ ոք ինձ չի ասել, որ ես հեռանալու եմ ակումբից: Ես արդեն սովոր եմ խաղալ և մրցակցել բարձր կարգի խաղացողների հետ և դա կանեմ նաև այս տարի»:
Ռաֆայել Վան Դեր Վարտը, ով անցկացրեց շատ լավ հանդիպում «Ստանդարտի» դեմ և խփեց շատ գեղեցիկ ու թիմի միակ գոլը, միանգամից մերժեց այն լուրերը, թե ինքը կլքի Մադրիդը, քանի որ «Ռեալ» է եկել Օզիլը: «Ոչ մի խոսք չի կարող լինել իմ հառանալու մասին: Ես մնում եմ այս մրցաշրջանում անկասկած »,- ասել է նա խաղից հետո:
«Ոչ ոք ինձ չի ասել, որ պետք է լքեմ ակումբը: Մարզիչն ասել է, որ մենք մեր բոլոր հնարավորությունները պետք է ցույց տանք մեզ տրված կարճ ու քիչ րոպեների ընթացքում և որ ամենալավն է, իմ ցանկությունն է մնալ այստեղ»,- ասել է Հոլանդացի կիսապաշտպանը:
Բացի դրանից հոլանդացին խոսել է Օզիլի «Ռեալ» տեղափոխվելուց հետո իր հնարավոր վաճառքի մասին: «Իմ համար քիչ թե շատ խնդիրներ ստեղծում է Օզիլի գալը, սակայն ես կմնամ թիմում, որպեսզի նրա հետ պայքարեմ թիմում տեղ ունենալու համար: Դա նոռմալ է, քանի որ մենք խաղում ենք «Ռեալում»:
«Ես արդեն սովոր եմ խաղալու բարձրակարգ ֆուտբոլիստների հետ և դա կանեմ նաև այս անգամ: Այժմ բացի Օզիլից խաղալու համար կպայքարեմ նաև Կանալյեսի, իսկ Կակայի վերադարձից հետո նաև նրա հետ»:
Եվ վերջում Վան Դեր Վարտը մեկնաբանել է, թե ինչու իր հրաշալի գոլ չնշեց մեծ խանդավառությամբ: «Իհարկե գոլը գեղեցիկ ստացվեց, բայց սա միայն ընկերական խաղ էր, այլ ոչ վճռորոշ»,- եզրափակել է նա:
հղումը`realmadrid.am
www.footballist.ucoz.com,ADMINISTRATOR