www.Armsport.tk
Այսօր`Կիրակի, 19.05.2024, 19:08



Приветствую Вас հյուր | RSS
[ Главная ] [ ] [ Регистрация ] [ Вход ]
Меню сайта

ԵՐԳԵՐ

Հարցում
Ո'ր թիմը կդառնա Իսպանիայի 2010-11թթ. առաջնության հաղթող.
javascript:; javascript:;
Ընդանուր պատասխաններ: 263

Մասնակիցներ

Ակտիվ 1
Հյուրեր 1
Գրանցված 0

Главная » 2010 » Ամիս`օգոստոս » 11 » ՎԱՆ ԴԵՐ ՎԱՐՏ.«ԿԱՆԱԼԵՍԸ ՈՒԶՈՒՄ Է ՇԱՏ ԽԱՂԱԼ, ԲԱՅՑ ԵՍ ԷԼ ՁԵՌՔԵՐՍ ԾԱԼԱԾ ՉԵՄ ՆՍՏԵԼՈՒ»
23:28
ՎԱՆ ԴԵՐ ՎԱՐՏ.«ԿԱՆԱԼԵՍԸ ՈՒԶՈՒՄ Է ՇԱՏ ԽԱՂԱԼ, ԲԱՅՑ ԵՍ ԷԼ ՁԵՌՔԵՐՍ ԾԱԼԱԾ ՉԵՄ ՆՍՏԵԼՈՒ»

Հոլանդիայի հավաքականի ու «Ռեալի» կիսապաշտպան Ռաֆաել Վան դեր Վարտը վստահ է, որ ինքը խաղալու բավականաչափ` անխախ Սերխիո Կանալեսի գալուց,հաշվի առնելով այն, որ Ռիկարդո Կական վնասվածք ունի:

«Մրցաշրջանը շատ երկար է, ու ես հույս ունեմ շատ ժամանակ անցկացնել դաշտում: Ես ոչ մի բանից չեմ վախենում»,- ասաց Ռաֆաելը, ով նաև չթաքցրեց, որ ի դեմս Կանալեսի, ով հիանալի միջմրցաշրջան է անցկացնում, ստացել է շատ ուժեղ մրցակից.«Մենք շատ լավ ենք տրամադրված: Սերխիո Կանալեսը շատ է ինձ դուր գալիս: Նա շատ երիտասարդ է ու տաղանդավոր ու շատ կխաղա առաջիկա մրցաշրջանում, բայց ես էլ քիչ չեմ խաղա»:

Այս ժամանակահատվածում Ռաֆաելը ու Սերխիոն Կակայի վնասվածքից հետո մի փոքր «շահեցին», քանի որ 3-4 ամիս միայնակ են պայքարելու կազմում տեղի համար: 

Բացի այդ հոլանդացին շատ գոհ էր Ռիկարդու Կարվալյույի տրանսֆերից` հատկապես նշելով նրա հիանալի խաղը երկրորդ հարկում:

«Մենք շատ ուրախ ենք նրա գալստյամբ: Նա շատ լավ խաղացող է, ով շատ հանդիպումներ է անցկացրել ՉԼ-ում ու ԱԱ-ում, ինչը անկասկած թիմի օգտին է»,- ասաց նա: 

Պակաս գոհ չէր Ռաֆան նաև նոր մարզչի մեթոդներից: Նրան դուր են գալիս Ժոզե Մոուրինյոյի մարզումները:

«Ինձ դուր է գալիս: Մենք միշտ աշխատում ենք գնդակով: Նա մարզիչ է, ով սիրում է մարզել իր թիմին ինտենսիվ կերպով, ինչը շատ կօգնի մեզ խաղի տեմպը կարգավորելու համար»,- ասաց ֆուտբոլիստը:

Պակաս երջանիկ թվաց Ռաֆայի դեմքը, երբ նրան հարցրեցին ուղիղ մեկ ամիս առաջ ավարտված ԱԱ-ի մասին, որտեղ եզրափակիչում նրա հավաքականը պարտվեց Իսպանիային:

«Հոլանդիայում դեռևս տխուր են: Մենք շատ լավ անցկացրեցինք առաջնությունը, բայց ի վերջո Իսպանիան ավելի ուժեղ գտնվեց: Ես շատ երջանիկ եմ Իսպանիայում, բայց Հոլանդիայում շատ տխուր եմ»,- եզրափակեց աշխարհի փոխչեմպիոնը:

Просмотров: 373 | Добавил: GEV | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
ՖԵՆՈՄԵՆԸ

Զվարճալի

ԿԱՅՔԻ ԲԱՆՆԵՐԸ

ԿԱՅՔԻ ԸՆԿԵՐՆԵՐԸ

www.footballist.ucoz.com'Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2024