«Տոտտենհեմի» հոլանդացի կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վաարտը ճանաչվել է անգլիական Պրեմիեր լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ, տեղեկացնում լոնդոնցիների պաշտոնական կայքը:
Կիսապաշտպանը նախորդ ամսվա ընթացքում աչքի է ընկել խփած երեք գոլերով և մեկ արդյունավետ փոխանցմամբ: Վան դեր Վաարտն առանց խփած գոլի խաղադաշտից չի հեռացել սեփական հարկի տակ բոլոր այն հանդիպումներից, որոնց մասնակցել է:
Կիսապաշտպանը դարձել է հինգերորդ հոլանդացին, որը ստացել է այս մրցանակը: Մինչև վան դեր Վաարտը ամսվա լավագույն խաղացողներ են ճանաչվել Դեննիս Բերգկամպը, Ռուդ վան Նիստելրոյը, Արյեն Ռոբբենը և Ռոբին վան Պերսին:
TotalFootball.am
www.footballist.ucoz.com, ADMINISTRATOR