Մյունխենի Բավարիայի մարզիչ Լուի վան Գալը հայտարարել է, որ Մադրիդի Ռեալի հետ կայանալիք ընկերական հանդիպմանը, որն անցկացվելու է գերմանական գրանդի հեղինակավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերի պատվին, որոշ ֆուտբոլիստներ դաշտ դուրս չեն գա, հաղորդում է Bild-ը:
Ես դիտել եմ Հոլանդիայի և Ուկրաինայի հանդիպումը, որին մասնակցում էր Անատոլի Տիմոշչուկը: Բացի դրանից` Դանիայի և Գերմանիայի հավաքականների միջև կայացած հանդիպմանը Տոնի Կրոոսը և Մարիո Գոմեսը ողջ խաղի ընթացքում դաշտում են եղել: Այդ խաղերը տեղի են ունեցել չորեքշաբթի, այդ իսկ պատճառով ուրբաթ օրը նրանք հանգստանալու են”, - ասել է վան Գալը:
Ինչ վերաբերվում է Ֆրանկ Ռիբերիին, հոլանդացի մասնագետը ասել է. Ռիբերին անպայման դուրս կգա դաշտ, նրա մոտ ամեն ինչ կարգին է: