Վարդան Մինասյան. Միայն չեմպիոնը կարող է... Չեմպիոնական 10-րդ անընդմեջ կոչումը նվաճած «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հանդիպումից հետո ասաց.
«Թո՛ղ անհամեստություն չթվա, բայց միայն չեմպիոն թիմը կարող է 4 վերջին հանդիպումը ավարտի հաղթանակով, մրցաշրջանի ամենաթեժ պահին...
Տղաները ցույց տվեցին, որ կարող են չեմպիոն դառնալ։ Այս հաղթանակը միմիայն նրանց վաստակն է։
Եթե «Կիլիկիան» միշտ այսպես խաղա, նա կարող է շատ ավելի բարձր տեղերի հավակնել։
Տարին կամփոփենք հետո. առայժմ վաղ է խոսել, բայց խոստանում եմ, որ կլինի ամփոփում՝ թե՛ հավաքականի ու թե՛ «Փյունիկի» անցած մրցաշրջանի։
Ուրախալի՞ն։ Շատ մարդիկ կային, որ առաջին անգամ չեմպիոն դարձան, այնպես որ ուրախալի փաստեր կան, թեև 10-րդ անընդմեջ չեմպիոնությունն է։
Ինչ վերաբերում է թիմը լքող ֆուտբոլիստների, ապա նմանները կան, բայց առայժմ վաղ է այդ մասին խոսել»։
Ինչ վերաբերում է «Կիլիկիայի» գլխավոր մարզիչ Բաբկեն Մելիքյանին, ապա վերջինս հակիրճ խոսեց, նշելով, որ հիմա արդեն թիմը ավելի լավ է գործում, և նա խաղից գոհ է. «Տղաները «վիզ էին դնում», և դա ուրախալի է»։ Armsport.am www.footballist.ucoz.com, ADMINISTRATOR