«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուոնը հայտարարել է այն մասին, որ «Լիվերպուլի» դեմ խաղում, ինչպես նաև հաջորդ խաղերում, թիմի ավագը կինի Նեմանյա Վիդիչը:
«Ես ցանկանում եմ, որ ավագ լինի մի ֆուտբոլիստ, որը պարբերաբար խաղադաշտ է դուրս գալիս: Բոլորն էլ գիտակցում են, որ այդ մարդը պետք է դառնա Վիդիչըպ: Նա հիանալի էր ողջ մրցաշրջանի ընթացքում, այդ պատճառով, եթե նա խաղադաշտ էլ դուրս չգա, ապա միայն այն պատճառով, որ նրան հանգիստ է տրված»,- ասել է Ֆերգյուսոնը: