Главная » 2010 » Ամիս`նոյեմբեր » 18 » Ընկերական հանդիպումներ. Պորտուգալիան ջախջախում է Իսպանիային (վիդեո)
22:22
Ընկերական հանդիպումներ. Պորտուգալիան ջախջախում է Իսպանիային (վիդեո)
Ընկերական հանդիպումներ. Պորտուգալիան ջախջախում է Իսպանիային (վիդեո) Աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը շարունակում է անհաջող հանդես գալ ընկերական հանդիպումներում։ Սեպտեմբերին Վիսենտե Դել Բոսկեի թիմը հյուրընկալվելիս 1։4 հաշվով զիջեց Արգենտինային, իսկ երեկ 0։4 հաշվով իսպանացիները պարտվեցին Պորտուգալիային։
Մեծ հետաքրքրություն էր առաջացրել Արգենտինա-Բրազիլիա հանդիպումը, որը կայացավ Քաթարում։ Հանդիպումը մոտ էր գոլազուրկ ոչ-ոքիին, սակայն մրցավարի ավելացրած ժամանակում Մեսսին հաջողվեց հաղթանակ պարգևել արգենտինացիներին։
Ֆրանսիայի հավաքականը հյուրընկալվելիս 2։1 հաշվով հաղթեց Անգլիային՝ Լորան Բլանի գլխավորությամբ տոնելով հերթական հաղթանակը։