«ՅՈՒՎԵՆՏՈՒՍԸ» ՍԿՍԵԼ Է ԴԵԼ ՊԻԵՐՈՅԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«ՅՈՒՎԵՆՏՈՒՍԸ» ՍԿՍԵԼ Է ԴԵԼ ՊԻԵՐՈՅԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Յուվենտուսն» ու հարձակվող Ալեսսանդրո դել Պիերոն սկսել են վետերանի նոր պայմանագրի հետ կապված բանակցությունները: 36-ամյա ֆուտբոլիստի հետ գործող պայմանագիրն ավարտվում է հաջորդ տարվա ամռանը: Ինչպես հաղորդում է Gazzetta dello Sport-ը, բանակցությունների առաջին փուլում կողմերը չեն խոսել ֆինանսական հարցերի մասին՝ քննարկելով միայն հաջորդ տարվա հետ կապված տեխնիկական մանրամասներ:
Ամենայն հավանականությամբ մեկ տարվա պայմանագիր կստորագրվի և Դել Պիերոն ստիպված կլինի համակերպվել աշխատավարձի կրճատման հետ: