www.Armsport.tk
Այսօր`Երեքշաբթի, 16.04.2024, 23:58



Приветствую Вас հյուր | RSS
[ Главная ] [ ] [ Регистрация ] [ Вход ]
Меню сайта

ԵՐԳԵՐ

Հարցում
Ո'ր թիմը կդառնա Իսպանիայի 2010-11թթ. առաջնության հաղթող.
javascript:; javascript:;
Ընդանուր պատասխաններ: 263

Մասնակիցներ

Ակտիվ 1
Հյուրեր 1
Գրանցված 0

Главная » 2010 » Ամիս`հոկտեմբեր » 12 » ԱՆԴՈՐՐԱՅԻ ՄԱՐԶԻՉՆ ԱՌԱՆՁՆԱՑՐԵԼ Է ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ
14:46
ԱՆԴՈՐՐԱՅԻ ՄԱՐԶԻՉՆ ԱՌԱՆՁՆԱՑՐԵԼ Է ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ

Կոլդո Ալվարեսը ճանաչվել է վերջին հիսուն տարիների Անդորրայի լավագույն ֆուտբոլիստ:(Լուսանկարը © ՀԱԿՈԲ ԲԵՐԲԵՐՅԱՆ/PHOTOPLANET)

Կոլդո Ալվարեսը ճանաչվել է վերջին հիսուն տարիների Անդորրայի լավագույն ֆուտբոլիստ:(Լուսանկարը © ՀԱԿՈԲ ԲԵՐԲԵՐՅԱՆ/PHOTOPLANET)

Անդորրայի հավաքականի գլխավոր մարզիչ Կոլդո Ալվարեզը տեղական լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, թե  որ ֆուտբոլիստներն են առավել վտանգավոր Հայաստանի հավաքականի կազմում:

 Elperiodicdandorra.com-ը գրում է, որ Կոլդոն տվել է Հենրիխ Մխիթարյանի (!!!) և Հովհաննես Համբարձումյանի (???) անունները: «Առաջինը հիանալի է գործում գնդակով, իսկ երկրորդը հիանալի է ստանում գնդակը»,- ասել է Անդոորայի հավաքականի նախկին դարպասապահը:

Կա երեք տարբերակ. Հավանաբար Կոլդոն ամենայն ուշադրությամբ հետևել է Հովհաննես Համբարձումյանի ելույթներին «Բանանցի» կազմում: Երկրորդ տարբերակն այն է, որ Համբարձումյանը Կոլդոյի վրա տպավորություն է գործել Իռլանդիայի դեմ խաղի վերջին 19 րոպեների ընթացքում (Համբարձումյանի միակ խաղը հավաքականի կազմում): Սակայն ամենահավանական տարբերակը երրրոդն է. Ալվարեսը պարզապես Համբարձումյանին շփոթել է մեկ այլ ֆուտբոլիստի հետ: Նրան կարելի է հասկանալ, քանի որ Երևան հասնելու համար Անդորրայի հավաքականը երկար ու հյուծիչ ճանապարհ է անցել: Նախ՝ Անդորրայից ավտոբոսուվ Բարսելոնա (135 կմ), ապա ինքնաթիռով դեպի Վիենա: Վիենայի օդանավակայանում վեց ժամ սպասելուց հետո՝ Երևան:

Անդորրայի հավաքականը Հայաստանի դեմ կխաղա 4-2-3-1 դասավորությամբ: Ներկայացնում ենք մեր մրցակցի հավանական մեկնարկային կազմը. Գոմես Էսկուրա, Լիմա, Վալես, Բեռնաուս, Այալա, Վիեիրա, Խիմենես, Սերխիո Մորենո, Կրիստիան, Սեբաս:

Գլխավոր մարզիչ՝ Կոլդո Ալվարես:


Totalfootball.am
www.footballist.ucoz.com, ADMINISTRATOR

Просмотров: 318 | Добавил: ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐ | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
ՖԵՆՈՄԵՆԸ

Զվարճալի

ԿԱՅՔԻ ԲԱՆՆԵՐԸ

ԿԱՅՔԻ ԸՆԿԵՐՆԵՐԸ

www.footballist.ucoz.com'Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2024