www.Armsport.tk
Այսօր`Հինգշաբթի, 25.04.2024, 21:57



Приветствую Вас հյուր | RSS
[ Главная ] [ ] [ Регистрация ] [ Вход ]
Меню сайта

ԵՐԳԵՐ

Հարցում
Ո'ր թիմը կդառնա Իսպանիայի 2010-11թթ. առաջնության հաղթող.
javascript:; javascript:;
Ընդանուր պատասխաններ: 263

Մասնակիցներ

Ակտիվ 1
Հյուրեր 1
Գրանցված 0

Главная » 2010 » Ամիս`օգոստոս » 16 » Կերիկ. Նյուքասլի ֆուտբոլիստները թռչելու են դաշտով մեկ
14:34
Կերիկ. Նյուքասլի ֆուտբոլիստները թռչելու են դաշտով մեկ

Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մայքլ Կերիկը «Նյուքասլի» հետ կայանալիք հանդիպման նախօրեին հայտարարել է, որ իր թիմը չպետք է առաջնության հենց սկզբում թույլ տա «Չելսիին» շատ առաջ անցնել:


«Իրավիճակն առաջնությունում այնպիսին է, որ մեզ այժմ չի կարելի շատ միավորներ կորցնել: Նախորդ մրցաշրջանը փոքր-ինչ տարօրինակ ստացվեց, քանի որ մենք ու «Չելսին» պարտվեցինք շատ հանդիպումներում և կորցրեցինք շատ միավորներ: Նախորդ մրցաշրջաններում սխալի գինը այդքան մեծ չէր, բայց հիմա ամեն ինչ այլ կերպ է: Մենք պետք է հենց առաջին խաղերում արդեն միավորներ վաստակենք:   


 «Չելսին» գործող չեմպիոն է, այնպես որ նրան պետք է համարել այս առաջնության ֆավորիտներից մեկը: Այդ թիմին պետք է հարգել իր կազմի և  հաջողությունների համար: Հարգանքով է պետք վերաբերվել նաև «Մանչեսթեր Սիթիին»: Թղթի վրա նրանց կազմը շատ մարտական է թվում, բայց դա դեռ չի երաշխավորում նրանց հաջողությունը:   

Ինչ վերաբերվում է այսօրվա հանդիպմանը, ապա «Նյուքասլի» ֆուտբոլիստները թռչելու են դաշտով մեկ: Սա նրանց առաջին խաղն է Պրեմիեր լիգա վերադառնալուց հետո, և նրանց համար ավելի լավ բան չէր կարող լինել, քան հանդես գալ «Օլդ Տրաֆորդում»: Իհարկե, «Նյուքասլը» ցանկանում է հաջող մեկնարկել այս մրցաշրջանը: Երկու տարի առաջ մենք մրցել ենք այս թիմի հետ, և այն ժամանակ գրանցվել էր ոչ ոքի: Հուսով եմ, այս անգամ «Մանչեսթեր Յունայթեդը» լավ հանդես կգա», - Կերիկի խոսքերն է մեջբերում Football 365-ը: 
WWW.FOOTBALLIST.UCOZ.COM,ADMIINISTRATOR

Просмотров: 339 | Добавил: ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
ՖԵՆՈՄԵՆԸ

Զվարճալի

ԿԱՅՔԻ ԲԱՆՆԵՐԸ

ԿԱՅՔԻ ԸՆԿԵՐՆԵՐԸ

www.footballist.ucoz.com'Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2024