www.Armsport.tk
Այսօր`Հինգշաբթի, 28.03.2024, 16:18



Приветствую Вас հյուր | RSS
[ Главная ] [ ] [ Регистрация ] [ Вход ]
Меню сайта

ԵՐԳԵՐ

Հարցում
Ո'ր թիմը կդառնա Իսպանիայի 2010-11թթ. առաջնության հաղթող.
javascript:; javascript:;
Ընդանուր պատասխաններ: 263

Մասնակիցներ

Ակտիվ 1
Հյուրեր 1
Գրանցված 0

Главная » 2010 » Ամիս`հոկտեմբեր » 30 » Ռուբեն Հայրապետյան. Հրազդանը չի համապատասխանում ՈՒԵՖԱ-ի չափանիշներին
14:54
Ռուբեն Հայրապետյան. Հրազդանը չի համապատասխանում ՈՒԵՖԱ-ի չափանիշներին

Ռուբեն Հայրապետյան. Հրազդանը չի համապատասխանում ՈՒԵՖԱ-ի չափանիշներին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները  կմեկնեն Վորոնեժ' դիտելու Ռուսաստան-Բելգիա ընկերական խաղը, որը կայանալու է նոյեմբերի 17-ին: Այս մասին ռուսական «Սպորտ Էքսպրեսին» հայտնել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը։

"Մենք ուշադիր հետևում ենք Եվրո 2012-ի ընտրական փուլի մեր բոլոր մրցակիցներին, և Ռուսաստանը բացառություն չէ",- "СЭ"-ի թղթակցին ասել է Ռուբեն Հայրապետյանը:

Բացի դրանից նա նշել է, որ չի ափսոսում այն փոփոխության համար, որը կատարել են ֆեդերացիաները մինչ ընտրական փուլի սկիզբը: Հիշեցնենք, որ  Ռուսաստանի ֆուտբոլային միությունը առաջարկել է փոփոխել Ռուսաստանի և Հայաստանի հանդիպումների  խաղացանկը և առաջին հանդիպումն անցկացնել Երևանում։
"Առանձնապես տարբերություն չեմ տեսնում, որտեղ սկսել: Միևնույնն է, երկու տեղում էլ  պետք է խաղանք:  ՌՖՄ խելամիտ որոշում առաջարկեց, և մենք ընդունեցինք այն: Մարտին Ռուսաստանում դեռ ցուրտ է, կիսադատարկ մարզադաշտում ցածր ջերմաստիճանի պայմաններում  խաղալը սխալ է: Ֆուտբոլն ի վերջո հանդիսատեսների համար է, իսկ Հայաստանում մարտի վերջին բավական տաք է: Մենք այդ քայլին գնացել ենք' բացառապես մեր շահերից ելնելով",-բացատրել է  Հայրապետյանը:

Կարելի է ենթադրել, որ Ռուսաստանի հետ խաղի նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ կլինի և 17 հազարանոց "Հանրապետական" մարզադաշտը չի տեղավորի բոլոր ցանկացողներին:

"Մենք գերադասում ենք, որ հավաքականը նորմալ խոտածածկի վրա խաղա: Ի վերջո մենք  չենք ցանկանում, որ մեզ տուգանեն ավելի մեծ մարզադաշտում' "Հրազդանում" խաղալու համար, որը չի համապատասխանում ՈՒԵՖԱ-ի չափանիշներին: Մենք տոմսերի գերվաճառքի հետևից չենք ընկնում: Կան ավելի կարևոր բաներ",–եզրափակել է Հայրապետյանը:

Armsport.am
www.footballist.ucoz.com, ADMINISTRATOR
Просмотров: 340 | Добавил: ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐ | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
ՖԵՆՈՄԵՆԸ

Զվարճալի

ԿԱՅՔԻ ԲԱՆՆԵՐԸ

ԿԱՅՔԻ ԸՆԿԵՐՆԵՐԸ

www.footballist.ucoz.com'Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2024