Հնարավոր է, որ Մադրիդի «Ատլետիկոյի և Ուրուգվայի հավաքականի հարձակվող Դիեգո Ֆորլանը հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ լքի հարազատ ակումբին:
Ֆորլանի ծառայություններով հետաքրքրված թեկնածուների ցանկում է նրա նախկին ակումբ «Մանչեսթեր Յունայթեդը, ինչպես նաև իտալական Միլանը: Նշենք, որ 31-ամյա Ֆորլանը երեք տարի, ինչ հանդես է գալիս Ատլետիկոյում և 67 գոլի հեղինակ է դարձել:
Ես պատրաստ եմ լքել «Ատլետիկոն, եթե այլ թիմի առաջարկն ինձ ձեռնտու լինի: Ես երբեք չեմ ասել, թե պատրաստվում եմ հավատարիմ լինել միայն մի ակումբի,-Ֆորլանի խոսքերն է մեջբերում footballpress-ը:
Armsport.am
www.footbalist.ucoz.com, ADMINISTRATOR