«Ռեալ Մադրիդն» ու «Տոտենհեմ Հոտսպուրսը» համաձայնեցրել են Ռաֆաել Վան դեր Վարտի տեղափոխությունը անգլիական ակումբ: |
Հավաքական թիմերի տեխնիկական կենտրոնի բացման արարողության ժամանակ ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին ընդգծեց, որ 3-րդ անգամ է այցելում Հայաստան: Պլատինին հիշեցրեց, որ 3 տարի առաջ այստեղ դրվեց ֆուտբոլային ակադեմիայի հիմնաքարը: "3 տարի առաջ մենք այստեղ վերջին փոխանցումը կատարեցինք, սակայն դա դեռ գոլը չէր: Այսօր մենք շնորհիվ իմ մտերիմ ընկեր Ռուբենի տեսնում ենք գոլը: Սա գոլ չէ Իռլանդիայի հավաքականի դարպասը, սակայն գոլ է հայկական ֆուտբոլի զարգացման համար",- նշեց ՈւԵՖԱ-ի նախագահը` շնորհակալություն հայտնելով Հայաստանի ղեկավարությանը և ՀՖՖ-ի նախագահին կառույցն ավարտական տեսքի հասցնելու համար: |
Անգլիայի Պրեմիեր Լիգան օրինական է ճանաչել Վան դեր Վարտի տրանսֆերը «Տոտենհեմ»: Հիշեցնենք, որ տրանսֆերը տեղի էր ունեցել երեկ տրանսֆերային պատուհանի փակումից 2 ժամ առաջ. այդ իսկ պատճառով անհրաժեշտ էր ԱՊԼ-ի համապատասխան որոշումը: realmadrid.am www.footballist.ucoz.com,ADMINISTRATOR®
...
կարդալ ավելին
|