Հավաքական թիմերի տեխնիկական կենտրոնի բացման արարողության ժամանակ ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին ընդգծեց, որ 3-րդ անգամ է այցելում Հայաստան: Պլատինին հիշեցրեց, որ 3 տարի առաջ այստեղ դրվեց ֆուտբոլային ակադեմիայի հիմնաքարը:
"3 տարի առաջ մենք այստեղ վերջին փոխանցումը կատարեցինք, սակայն դա դեռ գոլը չէր: Այսօր մենք շնորհիվ իմ մտերիմ ընկեր Ռուբենի տեսնում ենք գոլը: Սա գոլ չէ Իռլանդիայի հավաքականի դարպասը, սակայն գոլ է հայկական ֆուտբոլի զարգացման համար",- նշեց ՈւԵՖԱ-ի նախագահը` շնորհակալություն հայտնելով Հայաստանի ղեկավարությանը և ՀՖՖ-ի նախագահին կառույցն ավարտական տեսքի հասցնելու համար: