Դարպասպահը չպետք է մտածի, թե ամեն ինչ ավարտված է, նույնիսկ, երբ արդեն հետ է մղել 11 մետրանոց հարվածը: Ահա, թե ինչի կարող է հանգեցնել ժամանակից շուտ խփած գոլը տոնելը: Մեր կայքի «Օրվա վիդեո» բաժնում հայտնվելու համար ջանք ու եռանդ չեն խնայել Մարոկկոյի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստները:... կարդալ ավելին
Բարսելոնայի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան չի թերագնահատել Էրկուլեսի ուժերը, որի հետ իր թիմը կմրցի Կամպ Նոուում Իսպանիայի առաջնության 2-րդ տուրի շրջանակներում:
Ռալֆ Ռանգնիկի Հոֆենխայմը հաղթել է Ֆելիքս Մագատի Շալկեին Բունդեսլիգայի 3-րդ տուրի բացման հանդիպմանը` 2:0:
Հոֆենխայմի երկրորդ գոլը, որն իրացվել է ավելացված ժամանակում, բավականին հետաքրքիր և ցավալի է դարձել Գերմանաիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերի համար, ով խաղի ընթացքում կարողացել էր մի քանի հուժկու հարված կանխել:
Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Զվիադ Սիչինավան սեպտեմբերի 10-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հերքել է ինտերնետային տարբեր աղբյուրներում հայտնված այն տեղեկատվությունը, որ Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներողություն է խնդրել իր հայ գործընկներներից սեպտեմբերի յոթին կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի Վրաստան – Հայաստան հանդիպումից հետո տեղի ունեցած
... կարդալ ավելին
Արսենալի կիսապաշտպան Տեո Ուոլկոտը Անգլիայի հավաքականի խաղի ժամանակ վնասվածք է ստացել և կարող է բաց թողնել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երեք հանդիպումները:
Մանչեսթեր Յունայթեդի պաշտպան Ռիո Ֆերդինանդն անհանգստություն է արտահայտել այն կապակցությամբ, որ հիմա երիտասարդ անգլիացի ֆուտբոլիստներն ավելի շատ գիշերային ակումբներով եւ աղջիկներով են հետաքրքրված, քան ֆուտբոլով:
Չնայած որ Կական ապրում է իր կարիերայի ամենավատ հատվածներից մեկը, բրազիլացու դեմքին արդեն ժպիտ է նկատվում: Նա դեռ զգում է անհարմարություններ ծնկի հատվածում, բայց ինչպես երբևէ ուզում է նորից վերադառնալ խաղադաշտ: Ձեզ ենք ներկայացնում նրա պաշտոնական հարցազրույցը:
Ինչպե՞ս եք Ձեզ զգում: Ծո ւնկս այլևս չի ցավում: Արդեն մեկ ամիս է, ինչ վիրահատվել եմ, ու հիմա ամեն ինչ լավ է ընթանում: Ես շատ ժամանակ եմ տրամադրում ֆիզեոթերապիային, ինչը ինձ շատ է օգնում:
Կարծես թե Դուք սկսում եք ժպտալ` մեկ ամիս աշխատելուց հետո: Այո, հիմնականում նրա պատճառով, որ ծնկիս վիճակը օր օրի լավանում է, ինչը ինձ շատ է երջանկացնում: Ես ուզում եմ շատ շուտ վերադառնալ մարզումներին:
Ձեր թիմակիցների աջակցությունը շատ կարևոր է, այդպես չէ՞: Թիմը ինձ շատ
... կարդալ ավելին
Պաշտոնական խաղերում «Սանտիագո Բեռնաբեուում» մեկնարկելուց մեկ օր առաջ Ժոզե Մոուրինյոն խոսել է ԶԼՄ-ների հետ:
«Սպասվում է դժվար խաղ, բայց ես արդեն սովորել եմ խաղալ իրենց թիմից միշտ լավ խաղ ակնկալող երկրպագուների աչքի առաջ: Այդպես պատահեց նաև «Ստեմֆորդ Բրիջում» ու «Սան Սիրոյում»: Սրանք մեծ ակումբներ են, որ սովոր են հաղթել, այնպես որ սա խնդիր չէ»:
«Այսօրվանից սկսած մենք միշտ ռիսկի ենք դիմելու` հաղթելու համար: Մեր նպատակն է հաղթել ամեն խաղում: Ավելի լավ է հաղթել երեք խաղում ու պարտվել երկուսում, քան 5 ոչ ոքի խաղանք: Ես չեմ ուզում թարմացնել ռեկորդներ, ես ուզում եմ միավորներ վաստակել: Եթե վաղը մենք չհաղթենք մինչև վերջին 10 րոպեները, ապա ես ռիսկի կդիմեմ, որ հաղթանակի հասնենք: Ռեկորդները լավ է, բայց միավորները ավելի լավ է»:
«Կրիշտիանու Ռոնալդուն կլինի մեկնարկային կազմում: Ես վախենում եմ, որ նա նորից վնասվածք կստանա: Վախենում եմ, որ ինչ որ մեկը դիտավորյալ կհարվածի նրան: Բայց սա ֆուտբոլ է: Նա մարզվել է Վալդեբեբասում ամեն օր 5 ժամից ոչ պակաս: Բուժանձնակազմը ու խաղացողը ասել են, որ նա պատրաստ է 100 տոկոսով, այնպես որ նրա վնասվածք ստանալու հավանա
... կարդալ ավելին