Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Զվիադ Սիչինավան սեպտեմբերի 10-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հերքել է ինտերնետային տարբեր աղբյուրներում հայտնված այն տեղեկատվությունը, որ Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներողություն է խնդրել իր հայ գործընկներներից սեպտեմբերի յոթին կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի Վրաստան – Հայաստան հանդիպումից հետո տեղի ունեցած միջադեպի համար, տեղեկացնում է worldsport.ge-ն:
«Ցավոք, ես չեմ տեսել, թե ինչ է տեղի ունեցել, քանի որ գտնվում էի Իսրայելի հավաքականի դեմ հանդիպմանը, որի մեկնարկին 15 րոպե էր մնում: Հայերի դեմ մենք ոչինչ չունենք, քանի որ նրանք մեր եղբայրներն են: Սեպտեմբերի 23-ին ՈՒԵՖԱ-ն կքննարկի միջադեպը և եթե մեղավորներ լինեն, ապա կպատժվեն: Սակայն ներողություն մենք չենք խնդրել: Հայերը որևէ պհանջ չունեին: Խնդիրը հարթվել է և հիմա ամեն ինչ կարգին է»,- ասել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը: totalfootball.am www.footballist.ucoz.com,ADMINISTRATOR