Ռուսասատանի հավաքականի ավագը իր կարծիքն է հայտնել բուլղարացիների հետ կայացած խաղի վերաբերյալ և խոստացել, որ "Եվրո-2012”-ի ընտրական փուլում իրենց հավաքականը կցուցադրի ավելի որակյալ և տպավորիչ ֆուտբոլ: "Մենք չարդարացրեցինք մարզադաշտ եկած երկրպագուների սպասումները: Բայց հուսով եմ, որ ընտրական փուլում մենք ավելի վառ ֆուտբոլ կցուցադրենք:
Դիկ Ադվոկատը մեզ ասել է, որ ստանդարտ դրություններն ավելի կարևոր են, ի դեպ, բոլոր դարպասների մոտ: Գոլային դրվագի հետ կապված կարող եմ ասել հետևյալը. լավ է, որ մենք կարողացանք օգտվել դարպասապահի սխալից:
Տղաները Պիտերում լավ ժամանակ անցկացրեցին: Մի քանի գովազդային միջոցառումներ անցկացվեցին, մենք նկարվեցինք հավաքականի հովանավորների համար: Հավաքը շատ կարճ տևեց, բայց շատ օգտակար էր մեզ համար:
Ինձ շատ հաճելի է, որ այսօր խաղացել եմ տանը: Ուրախալի էր այն, որ մեր մարզադաշտը զգալի փոխվել է: Ամեն ինչ շատ հարմարավետ էր: Կկրկնվեմ, բայց ցավում եմ, որ մեզ չհաջողվեց ուրախացնել երկրպագուներին”, - ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում իր պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ հավաքականի առաջին հանդիպումը Դիկ Ադվոկատի գլխավորությամբ ավարտվել է ռուսների հաղթանակով: Հանդիպման միակ գոլի հեղինակ է դարձել Ռոման Շիրոկովը: