Իսպանական «Բարսելոնան» պատրաստվում է Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի հետ պայմանագիր ստորագրելու վերջին փորձը կատարել:
Կապտանռնագույնները հույս ունեն «Միլանի» հետ պայմանավորվածություն ձեռք բերել շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի երկարաժամկետ վարձակալության շուրջ, ինչից հետո այդ գործարքից ամեն տարի ստացված եկամուտները կներդնեն տաղանդավոր իսպանացի կիսապաշտպանին գնելու համար:
Ակնկալվում է, որ ամեն տարի ռոսսոներներն Իբրահիմովիչի համար կվճարեն մոտ 9 միլիոն եվրո:
Պետք է նաև ավելացնել, որ «Բարսան» դեռևս չի հրաժարվել «ԼԻվերպուլի» կիսապապաշտպան Խավյեր Մասկերանոյին ձեռք բերելու մտքից:
WWW.FOOTBALLIST.UCOZ.COM,ADMINISTRATOR