Հայկական հեռուստաեթերից վերջին տարիներին եվրոպական ֆուտբոլն անպակաս է և նոր մեկնարկած 2010/11թթ. մրցաշրջանում ավանդույթները չեն խախտվի։ Սակայն, այս մրցաշրջանում հեռարձակվող հանդիպումների քանակը հավանական է, որ կրճատվի։ Ստույգ հայտնի է, որ հեռարձակվելու են Չեմպիոնների լիգայի և Իսպանիայի առաջնության հանդիպումները, իսկ Անգլիայի, Գերմանիայի, Իտալիայի կամ Ֆրանսիայի առաջնությունների հեռարձակումը քիչ հավանական է։ Չեմպիոնների լիգայի հանդիպումները կրկին հեռարձակվելու են Հանրային հեռուստաընկերությունը և «Արարատը» (նախորդ տարի մեկնաբանում էին Արմեն Մելիքբեկյանը, Սլավա Սարգսյանը, Կարեն Գիլոյանը և Էդուարդ Քալանթարյանը)։ Յուարքանչյուր խաղային օրվանից հեռարձակվելու են 2-ական հանդիպումներ, որոնք զուգահեռաբար ցուցադրվելու են վերը նշված 2 հեռուստալիքներով։ Բացի այդ, Հ1-ը ցուցադրելու է նաև Չեմպիոնների լիգայի խաղային օրվա տեսությունը։ Իսպանիայի առաջնությունը 2-րդ տարին անընդմեջ հեռարձակվելու է «Հայ-TV»-ով (նախորդ տարի մեկնաբանում էին Գեորգի Մաթևոսյանը, Արմեն Նիկողոսյան և Արմեն Մելիքբեկյանը )։ Կրկին, յուրաքանչյուր տուրից ցուցադրվելու են 2-ական հանդիպումներ։ Անգլիայի առաջնությունը նախորդ տարի հայ ֆուտբոլասերները դիտում էին Հ2-ով (մեկնաբանում էր Խաչիկ Չախոյանը), սակայն Պրեմիեր լիգան արդեն մեկնարկել է, իսկ այս հեռուստաընկերության եթերացանկից այն բացակայում է։ Հ2-ից այս կապակցությամբ ստույգ տեղեկություն ստանալ չհաջողվեց, բայց ArmSport.am-ին հայտնի դարձավ, որ բանակցություններ ընթանում են և չի բացառվում, որ 2-3 շաբաթ անց անգլիական ֆուտբոլը վերադառնա Հ2-ի եկրանին։ Միաժամանակ, Պրեմիեր լիգան հեռարձակելու ցանկություն ունեն նաև հայկական այլ հեռուստաընկերություններ, որոնցից կարելի է առանձնացնել ATV-ին։ Ւտալիայի առաջնության հեռարձակումը գրեթե բացառվում է։ Տարիներ առաջ այն ցուցադրում էր «Արմենիա» հեռուստաընկերությունը (մեկնաբանում էր Սուրեն Բաղդասարյանը), որից հետո իտալական ֆուտբոլն անհասկանալի պատճառներով կորավ հայկական եթերից։ Գերմանիայի առաջնությունը ցանկանում է հեռարձակել «Կենտրոնը», որն արդեն նման փորձ ունի (մեկնաբանում էր Սենիկ Կարա-Պողոսյանը)։ Թե ինչով կավատվեն բանացկությունները, դժվար է ասել։ Ֆրանսիայի առաջնության հեռ կապված տեղեկություններ չկան։ www.footballist.ucoz.com,ADMINISTRATOR
|